Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արցախի նախկին ՄԻՊ-ը հասկանում է՝ ինչ շրջանակներ են ընդդեմ կաթողիկոսի ցույցեր ցանկանում կազմակերպել

Արցախի նախկին ՄԻՊ-ը հասկանում է՝ ինչ շրջանակներ են ընդդեմ կաթողիկոսի ցույցեր ցանկանում կազմակերպել
28.12.2020 | 09:22

Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի համար զարմանալի չէ, որ ինչ-որ շրջանակներ եկեղեցու դեմ հերթական անգամ արշավ են սկսվել: Մեր եկեղեցին, ասում է, պետության կարևորագույն այն հիմնասյուններից է, որ անսասան է մնացել, ինչը, ցավոք, չենք կարող ասել պետական այլ ինտիտուտների մասին:


Իրավապաշտպանը, որ Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցու բակում դեկտեմբերի 27-ին մասնակցում էր «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» հավաքին, նշում է. «Պատկերացնում ենք, թե որ շրջանակներն են այս ամենի կազմակերպիչը: Հասկանում ենք նաև, որ այդ շրջանակները բավական լավ են քողարկվում: Ուզում եմ հատուկ ընդգծել ու ողջունել Ամենայն հայոց և Մեծի տանն կիլիկո կաթողիկոսների՝ Գարեգին Բ-ի և Արամ Ա-ի կեցվածքը: Մեր եկեղեցին պետք է շատ ավելի մեծ, կարևոր դերակատարում ստանձնի պետություն ներսում»:


Ի դեպ, եկեղեցու դեմ կոչեր անող քաղաքացիներն այսօր՝ դեկտեմբերի 27-ին այդպես էլ ո՛չ հավաքվել, ո՛չ էլ, ինչպես նախապես էին խոստացել, «փիլինոզուրկ են արել» Վեհափառ հորը:

Դիտվել է՝ 6096

Մեկնաբանություններ